Twitch-ում արգելափակումների համակարգն այնքան էլ համարժեք չի աշխատում և վերանայման կարիք ունի: Այս մասին ասել է հարթակի գործադիր տնօրեն Դեն Քլենսին հեռարձակման ժամանակ։

Ես համաձայն եմ, որ մենք կարող ենք անել ավելի լավ արգելափակման համակարգը ու տալ մարդկանց ավելի հստակություն, թե ինչն են նրանք արել սխալ: Այսպիսով, նրանք կարող են խուսափել դա նորից կրկնելուց:

Քլենսին նաև նշել է, որ ընկերությունը մտածում է սթրայքների համակարգի բարելավման մասին, քանի որ միշտ չէ, որ մոդերատորներին հաջողվում է հաղթահարել բողոքների հսկայական հոսքը և գրագետ հասկանալ իրավիճակը: Նրա խոսքով բոլոր նորամուծությունների համար անհրաժեշտ կլինի ժամանակի և միջոցների ներդրում, ուստի չպետք է սպասել շատ արագ փոփոխությունների։

Ավելի վաղ Twitch-ը փոխել էր կանոնները, որոնք վերաբերում էին կայքում սեռականացված բովանդակությանը: