Նոր կանոնադրության համաձայն՝ Twitch-ի արգելափակված հաշիվներից տեսանյութեր կարելի է ցուցադրել։ Ինչևէ՝ կա մի կարևոր նախապայման։ Ցուցադրվող բովանդակության համահեղինակ, կամ հեղինակային իրավունքներին մասամբ տիրապետող անձ պետք է լինի այդ վերահեռարձակողը։ Օրինակ՝ այդ բովանդակությունը կարող է լինել նախկիւնում տեղի ունեցած co-stream (համահեռարձակում)՝ նույն օգտատիրոջ հետ։ Սակայն դա չպետք է խախտի հարթակում ընդունված բովանդակության ստեղծման նորմերը։ Վերահեռարձակողը կարող է իր տեսագրման ընթացքում իր կարծիքը հայտնել տվյալ արգելափակված նյութի վերաբերյալ։ Հարթակի ստեղծողները խրախուսում են կարծիքներով կիսվելը։