Գեյմեր և սթրիմեր Pokimane-ը իր վերջին եթերներից մեկում խոսել է Twitch-ը լքելու պատճառների մասին։ Նա հայտնել է, որ YouTube-ի դրամայնացման քաղաքականությունը ավելի շահութաբեր է բովանդակություն կերտողների համար, քանի որ նրանց լայն ճանաչում ստացած տեսանյութերը կարող են մի քանի հարյուր դոլար բերել նույնիսկ 5,8,10 տարի անց։ Հակառակ սրան՝ Twitch-ն ունի իր սեփական ներկառուցված գովազդները և սթրիմերները ավելի շատ կախվածություն ունեն հենց այդ գովազդների վրա օգտատերերի ներգործություն ունենալուց։ Աղջիկը յութուբում ունի ավելի քան 6,5 միլիոն հետևորդներ, շարունակում է խաղալ տարաբնույթ խաղեր և մասնակցում է հեռարձակողների հետ կապված մրցանակաբաշխություններին։ Նա նշում է, որ YouTube-ում իրեն ավելի անկախ է զգում և կարողանում է ավելի մեծ օգուտ քաղել իր աշխատանքից։