Rarran-ը փորձել է եվրոպական սերվերում խաղալ լիովին նոր օգտահաշվով՝ առանց բացելու նույնիսկ անվճար կապոցները։ Սկզբում նա կիրառել է մեկնարկի համար հասանելի կլասիկ քարտերը, ապա կատարելով առաջադրանքներ՝ հավաքել տարբեր հերոսների ֆուլլ-սեթեր։ Սա հնարավորություն է տվել հեշտությամբ հասնել Bronze մակարդակից Gold-ի, իսկ դրանից հետո սկսվել է ավելի դժվարին ճանապարհ։ Մեկնարկային հերոսները սթրիմերի համար եղել են Death Knight-ն ու Rogue-ը, իսկ հետո՝ Demon Hunter-ը։ Ընթացքում նա ձեռք է բերել ավելի արժեքավոր քարտեր՝ գործածելով Disenchant-ի ֆունկցիան և շարունակաբար կատարելով օրական առաջադրանքները։ Ի վերջո Rarran-ին հաջողվել է հասնել իր նպատակին՝ բարձրագույն խաղամակարդակ մտնել առանց ոսկի ծախսելու։