League of Legends-ի երկրպագուները Riot Games-ին մեղադրել են Չինաստանի թիմերին հովանավորելու մեջ:

League of Legends-ի երկրպագուներին զայրացրել է Riot Games-ի կանոններից մեկը՝ կապված պինգի հետ, որն ընկերությունն ընդունել է 2022 Mid-Season Invitational-ի համար: Մրցաշարի հանդիսատեսն ու մասնակիցները վստահ են, որ դա մեծ առավելություն կտա Չինաստանի թիմերին, որոնք մրցաշարում հանդես կգան հեռակա կարգով: Իրավիճակը 2022 Mid-Season Invitational-ի շուրջ բարդություններ ունի: Սկզբում պլանավորվում էր, որ տարածաշրջանային սպլիտների բոլոր չեմպիոնները կհավաքվեն Պուսանի մրցաշարում LAN-սկզբունքով, սակայն մեկնարկից մի քանի շաբաթ առաջ չինական թիմը հայտարարեց, որ հնարավոր չէ նրանց գալը: Ապրիլին ու մարտին Չինաստանում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, այդ պատճառով երկրի իշխանությունները խիստ լոքդաուն են սահմանել Շանհայում ու այլ խոշոր քաղաքներում: Riot Games-ը հաշվի է առել այդ սահմանափակումն և թույլ է տվել Royal Never Give Up-ին՝ LPL-ի չեմպիոնին հեռակա խաղալ:

Որպեսզի բոլոր մասնակիցները նույն պայմաններում լինեն, կազմակերպիչները խոստացել են արհեստականորեն 35 մվայրկյան սահմանել պինգը մրցաշարային սերվերի վրա։ Դա վրդովմունքի ալիք է առաջացրել ոչ միայն հանդիսատեսի, այլև որոշ թիմերի մոտ: Փաստն այն է, որ սովորաբար Կորեայի պրոֆեսիոնալ խաղացողները League of Legends-ում մարզվում են տեղական սերվերի վրա, 8-10 մ/վ պինգով, ուստի 3-4 անգամ այս արժեքի ավելացումը կարող է զգալիորեն ազդել խաղային որակի վրա: Ինչ վերաբերում է չինացի կիբերմարզիկներին, ապա նրանց համար 35 մ/վ պինգը նոր բան չէ: Նրանց մեծ մասը նախընտրում են հենց կորեական սերվերներում խաղալ, քանի որ այնտեղ ավելի բարձր է մրցակցությունը ու խաղացողների մակարդակը: Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ չինական թիմը կխաղա իր համար հարմարավետ պայմաններում, իսկ մրցաշարի մնացած բոլոր մասնակիցները ստիպված կլինեն հարմարվել իրենց համար անսովոր բարձր պինգին:

League of Legends-ի երկրպագուները քննադատել են Riot Games-ին անհաջող որոշման համար, ինչպես նաև հիշեցրել են, որ նախկինում ընկերությունն արդեն չինական կազմերի շահերն առաջնային էր դարձրել մյուս մասնակիցների նկատմամբ: Օրինակ, 2021 Mid-Season Invitational-ում  LPL-ի չեմպիոնը ստացել էր ավելի հարմարավետ խաղերի ժամանակացույց, քան LCK-ի թիմը: Նույն մրցաշարում Riot Games-ը նաև հատուկ արտոնություն ցուցաբերեց չինական ԶԼՄ-ներին՝ նրանց բացառիկ հրավիրելով Իսլանդիա՝ առաջնության անցկացման վայր:

2022 Mid-Season Invitational-ի հանդիպումները տեղի կունենան մայիսի 10-29-ը Հարավային Կորեայի Պուսան քաղաքում: 11 թիմեր կխաղարկեն 250 հազար դոլարի չափով մրցանակային ֆոնդ: