Բիրմինգհեմյան մեյջորում BetBoom-ը հասավ եզրափակիչ։ Թիմի փորձառու կիբերմարզիկ, նախկինում Team Spirit-ի անդամ TORONTOTOKYO-ն խաղի վերջում հարցազրույց է տվել Esports Net-ին։ 

—Ինչպիսի՞ն էր միջոցառումը Ձեզ համար մինչև այս պահը։

— Ճիշտն ասած շատ տարբերություն չկար նախորդ միջոցառումների հետ համեմատ։ Ես ուղղակի ժամանեցի թիմի հետ, պատրաստվեցի և խաղացի իմ սիրելի խաղը՝ Dota 2: Այստեղ ամեն ինչ սովորական է։ Սնունդը չէի ասի, թե յուրահատուկ է։ Չեմ փորձել ավանդական կերակուրները։ Ասիական խոհանոցի ուտեստներ եմ պատվիրել միայն։ Բրինձ և հավի կրծքամիս։

—Խոսենք առաջնությունից։ Ինչպես եք հարմարվել Miero-ի հետ խաղին։ Համապատասխանո՞ւմ է նա Ձեր մարտավարությանը։

—Այո, մենք մարզվում ենք միասին առաջնություններից առաջ։ Դա ամրապնդում է մեր կապը։ Մենք նաև միասին այլ զբաղմունքներ ունենք։ Paintball ենք խաղում։ Բայց այստեղ դեռ ժամանակ չենք ունեցել։ Երևի հասցնենք մի լավ տեղ գնալ այսօր։ 

Եթե գրանդ եզրափակչում կարողանայիք ընտրել հակառակորդին, ո՞ր թիմի դեմ կուզենայիք հանդես գալ։ 

Xtreme Gaming-ը կարող էր լինել լավ հակառակորդ։  Նրանց թիմից ինձ դուր է գալիս XinQ-ի խաղը։ Ինչ էլ լինի՝ մենք մեր խաղն ենք ցուցադրելու։ Ընտրելու ենք այն հերոսներին, որոնցում վստահ ենք։ Ես իհարկե, կընտրեի Chen-ին։