Talon Esports-ում խաղացող Նյենգնարա 23savage Տիրամահանոն խոսել է այն մասին, թե ցանկանում է գնալ եվրոպական թիմ DOTA 2 դիսցիպլինայից: Այս մասին Նա հայտնել է Escorenews պորտալին տված հարցազրույցում: Կիբերմարզիկը գտնում է նաև, որ Եվրոպան շատ ավելի ուժեղ խաղացողներ ունի տվյալ դիսցիպլինայից:

[Հարց: Ցանկանո՞ւմ եք խաղալ մի օր մեկ այլ տարածաշրջանում] Այո, ես բոլորից շատ եմ դա ուզում: Ես ուզում եմ մի օր խաղալ Եվրոպայում։ Այն ժամանակից ի վեր, երբ ես սկսեցի խաղալ, Ինձ թվում էր, որ խաղացողներն այստեղ ավելի խելացի են, խաղի այլ տեսլական ունեն, քան Հարավային Ասիայիում է: Ես կցանկանայի խաղալ Puppey, Misha... հետ: Կարծում եմ նրանք լավագույն ավագներն են ու կարող են ինձ ավելի լավը դարձնել: Կցանկանայի նաև Ceb-ի հետ հանդես գալ: Այս TI-ում շատ տաղանդավոր թիմեր կան, ինչպիսիքն են օրինակ Gaimin Gladiators-ն ու Entity-ն: Նրանք արժանի են երևում, սակայն ես այդքան էլ ծանոթ չեմ թիմերին - գիտեմ միայն Puppey, Misha ու KuroKy-ին:

23savage-ի կարծիքով, Եվրոպան ավելի ուժեղ տարածաշրջան է երիտասարդ խաղացողների առատության պատճառով, ովքեր չեն վախենում ոչ ստանդարտ լուծումներից: 

Կարծում եմ Եվրոպան աշխարհի ամենաուժեղ տարածաշրջանն է, քանի որ այստեղ շատ նոր, երիտասարդ խաղացողներ կան, որոնք պատրաստ են մրցել։ Նույնիսկ 500-րդ մակարդակով խաղացողներն են տարբերվում լավ խաղով։ Այնպես որ, նրանց մոտ շատ բան կարելի է սովորել։ Նրանք ունեն յուրահատուկ խաղաոճ ու գաղափարներ: Եվրոպայում ավելի ստեղծագործական է խաղը:

23savage-ը հանդես է գալիս The International 2022-ում Talon Esports-ի կազմում: Տիրամահանոնի թիմը պարտվել է հինգ խաղում, ինչպես նաև երկու անգամ ոչ ոքի է խաղացել: Խմբի հաջորդ մրցակիցները կլինեն Entity-ն ու Team Secret-ը: Հանդիպումները կսկսվեն հոկտեմբերի 18-ին: