BLAST մրցաշարային օպերատորը փոխել է Counter-Strike 2-ից անցկացվող խոշոր առաջնությունների վճռական հանդիպումների կանոնները: Թիմերը մրցախաղում ուժեղագույնին կպարզեն մինչև երեք հաղթանակը (Best-of-5):։

Ավելի վաղ BLAST-ի խոշոր մրցաշարերի եզրափակիչներն անցկացվել են best-of-3 ձևաչափով։ Փոփոխությունը կտարածվի BLAST Premier: Spring Final 2024, BLAST Premier: Fall Final 2024 և BLAST Premier: World Final 2024-ի վրա:

Մոտակա խոշոր մրցաշարը կլինի BLAST Premier: Spring Final 2024-ը, որը տեղի կունենա հունիսի 12-16-ը Լոնդոնում: Ութ թիմեր կվիճարկեն 425 հազար դոլարի մրցանակային ֆոնդ: