The Browser Company-ն սկսել է ուղարկել հրավերներ՝ նախապես գրանցված օգտատերերին։ Դրանով հրավիրված օգտահաշիվները կստանան հասանելիություն Arc դիտարկչին՝ Windows 10,11 օպերացիոն համակարգերի վրա։ Այս դիտարկչի առավելությունն այն է, որ ավելի հարմարավետ է նշումներ կատարել հենց բրաուզերում, ավտոմատ դասակարգել վեբ կայքերի հասցեները ըստ թեմատիկայի և աշխատում է բավականին արագ։ Arc-ը հիմնված է Chromium-ի վրա։ Կարելի է Ձեր Edge և Chrome բրաուզերների տվյալներն ավտոմատ անցկացնել այս դիտարկիչ։