GamesIndustry.biz հրատարակությունը, հղում կատարելով GSD վերլուծական գործակալության զեկույցը, հաղորդել Է եվրոպական երկրներում Fallout 4-ի վաճառքի 7500% աճի մասին:

Bethesda Game Studios-ի խաղը գլխավորել է մեկշաբաթյա աղյուսակը Amazon Studios-ի Fallout սերիալի թողարկումից հետո։ Խաղի վաճառքի մեծ մասը տեղի է ունեցել համակարգչում և կազմել է 69%, իսկ մնացածը՝ PlayStation և Xbox կոնսոլներում: Խաղը հասանելի է նաև բոլոր հարթակներում բաժանորդային ծառայությունների կատալոգներ Game Pass ու PS Plus-ում։

Fallout 76-ի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի ցածր է եղել - վարկանիշում զբաղեցրել է ընդամենը ութերորդ հորիզոնականը։ Իսկ Fallout New Vegas-ը և Fallout 3-ն եզրափակել են թոփը՝ տեղավորվելով համապատասխանաբար իններորդ և տասներորդ տեղերում։

Շաբաթվա եվրոպական աղյուսակի Թոփ 10-ը

  1. Fallout 4
  2. Helldivers 2
  3. EA SPORTS FC 24
  4. Grand Theft Auto V
  5. Call of Duty: Modern Warfare 3
  6. Red Dead Redemption 2
  7. Hogwarts Legacy
  8. Fallout 76
  9. Fallout: New Vegas
  10. Fallout 3