MIBR-ը հաղթել է Aurora Gaming-ին ESL Challenger Melbourne 2024 CS2 առաջնության գրանդ եզրափակչում: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Մրցապայքարն ընթացել է 13:11 Mirage-ում, 13:7 Anubis-ում:

Բրազիլիայի հավաքականը դարձել է չեմպիոն և վաստակել 50 հազար դոլար, ինչպես նաև սլոթ ESL Pro League Season 20-ում: Aurora-ն ստացել է 20 հազար դոլար ու 800 BLAST-միավոր։

ESL Challenger Melbourne 2024-ը տեղի ունեցավ ապրիլի 26-ից 28-ը Ավստրալիայի Մելբուռն քաղաքում: Ութ թիմեր խաղարկել են 100 հազար դոլար և ուղեգիր ESL Pro League S20-ի համար: