Valve ընկերությունը պատրաստվում է Counter-Strike 2-ին ավելացնել Retake («Հղկում») ռեժիմը։ Այս մասին հայտնում է տվյալագետ ThourCS2-ը, ով հիմնվում է հիշատակվող ֆայլերի վրա:

Տվյալագետին հաջողվել է գտնել կոդի մասեր Retake կագավորումներով, ներառյալ վերածնման կետերը տարբեր քարտեզների վրա, ինչպես նաև ինտերֆեյսի տարրերով ֆայլեր: ThourCS2-ը ենթադրել է, որ Valve-ը մինչ այժմ պաշտոնապես չի թողարկել ռեժիմը, քանի որ ստիպված է վերստեղծել խաղի ռեժիմը զրոյից TypeScript-ի օգնությամբ: Հավանաբար, նոր ռեժիմը կհայտնվի CS2-ում հաջորդ խոշոր թարմացման թողարկմամբ: