Հայտնի է դարձել, թե 2024 թվականի մայիսին թողարկվող որ խաղերն են ամենաշատը սպասում Steam-ի օգտատերերը։ 

Ամենասպասված խաղը Homeworld 3 տիեզերական ռազմավարությունն է, որի թողարկումը նշանակված Է մայիսի 13-ին։ Թոփում ընդգրկվել են նաև Ghost of Tsushima Director's Cut, NorlandMen of War II խաղերը:

Ի սկզբանե Blackbird Interactive ստուդիայի Homeworld 3-ը պետք է թողարկվեր մարտի 8-ին, սակայն փետրվարին մշակողները հայտարարեցին թողարկման ամսաթվի հետաձգման մասին։ 

2024 թվականի մայիսին թողարկվող ամենասպասված համակարգչային խաղերը

  1. Homeworld 3 — մայիսի 13
  2. Ghost of Tsushima Director's Cut — մայիսի 16
  3. Norland — մայիսի 16
  4. Men of War II — մայիսի 15
  5. Little Kitty, Big City — մայիսի 9
  6. Infinite Survival WarZone — մայիսի 29
  7. Senua's Saga: Hellblade II — մայիսի 21
  8. Foundry — մայիսի 2
  9. Synergy — մայիսի 21
  10. Selaco — մայիսի 31