VCT Americas-ի հաջող ստարտից հետո Potter-ը հարցազրույց է տվել։ Թվում էր, թե EG-ն պետք է ծանր շրջանում լինի մի շարք թոփ խաղացողների հեռանալուց հետո, սակայն նոր աշխարհի առաջնության  որակավորման տարածաշրջանային փուլերում նրանք շարունակում են բարձր պահել ակումբի ներկայացուցչությունը։ Ամերիկյան լիգայում նրանք հաղթահարեցին G2-ի արգելքը՝ 2-0 հաշվով։ Խաղավարտին մարզիչը հայտնել է հետևյալ մտքերը՝ 

Առաջին քարտեզում շատ դանդաղ սկսեցինք գործել։ Պետք էր ավելի արագ խաղ ցուցադրել։ Պաշտպանությունում ինչ-որ բան այն չէր ստացվում։ Մենք զգում էինք այն ճնշումը, որ պետք է անպայման հաջողությամբ ավարտենք ռաունդները։ Ես հիմա չեմ կարող բացել գաղտնիքները և ասել, թե ինչում էինք թերանում, սակայն շտկեցինք դա։ 

Կարճ ժամանակում հաղթանակներ բերող թիմ կառուցելը հեշտ չէ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջարկները լսել է ակումբը։ Ուրախ եմ թիմում տեսնել Phat-ին, ապա Supamen-ին։ Ի վերջո՝ խաղում կարևորը դժվար իրավիճակներին արագ և արդյունավետ ադապտացվելն է, իսկ հաջողությունն այս դեպքում ավելի քաղցր է։ Հերոսների ընտրությունը միշտ ես եմ որոշում։ Ես եմ խորհուրդ տալիս՝ ինչպես խաղալ ատրճանակի ռաունդում, ինչպես նաև ամբողջությամբ զինված ռաունդներում։ Ես սովորում եմ, թե որոնք են իմ թիմի ուժեղ և թույլ կողմերը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես միավորել նրանց խաղը։ 

Մարզչական գործում ոգեշնչվել եմ իմ եղբորով։ Նա մարզիչ է ֆիզիկական սպորտում։ Սակայն նա միշտ ինձ խորհուրդներ է տալիս՝ նշելով, թե ինչպես կատարեմ աշխատանքս։ Սակայն նախորդ տարվա աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ես ինքս կարող եմ շատ հարցերում կողմնորոշվել ճիշտ։ Այժմ ինձ ոգեշնչում են իմ խաղացողները։