VALORANT Champions Tour 2023: EMEA League-ի գրանդ եզրափակիչ էին դուրս եկել Team Liquid-ը և Fnatic-ը: Վճռական խաղն ավարտվել է 3:1 հաշվով, որտեղ հաղթող է դարձել Team Liquid-ը: Չեմպիոնությունը կազմին շնորհել է նաև VALORANT Champions Tour 2023: Masters Tokyo առաջնության սլոթ:

Եզրափակչի ճանապարհին Team Liquid հաղթեց Natus Vincere-ին, որից հետո վերին ցանցի եզրափակչում զիջեց Fnatic-ին: Առաջնությունից դուրս մնալու խաղում Liquid-ը հաղթեց FUT Esports-ին և հայտնվեց գրանդ եզրափակչում՝ ապացուցելով Fnatic-ին, որ ամեն դեպքում ուժեղ են:

VALORANT Champions Tour 2023: EMEA League-ն անցկացվել է մարտի 27-ից մայիսի 28-ը: Տասը թիմեր խաղարկեցին սլոթեր Masters փուլում, ինչպես նաև Last Chance Qualifier մրցաշարում: