Valorant-ի կիբերմարզիկը չորս ամսվա ազատազրկման է ենթարկվել մրցաշարերից մեկում կանխատեսված մատչի համար: Սինգապուրի դատարանը Valorant-ի նախկին պրոֆեսիոնալ խաղացող Մալքոլմ germsg Չանգին և նրա ընկեր Ռայան Թանին դատապարտել է չորս ամսվա ազատազրկման՝ մրցաշարերից մեկում կեղծ խաղին մասնակցելու համար, ինչի մասին հայտնել է թե Straits Times պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականին։ Թանը germsg-ից հազար դոլար է վերցրել, որպեսզի դրանք օգտագործի խաղադրույքների վրա, սակայն հետո հրաժարվել է վերադարձնել պարտքը։ Փոխարենը նա առաջարկել է կիբերմարզիկին, որն այդ ժամանակ ընդգրկված էր Resurgence-ի կազմում, խաղադրույք կատարել իր թիմի պարտության վրա BlackBird Ignis-ի դեմ խաղում՝ Valorant Ignition շարքի Հարավարևելյան Ասիայի մրցաշարում: 

Չանգը համաձայնել է մասնակցել խարդախության սխեմային և 5 խաղադրույք է կատարել անօրինական խաղադրույքների կայքում՝ 3 հազար դոլար ընդհանուր գումարով՝ իր թիմի պարտության համար: Resurgence-ը 0:2 հաշվով զիջել է BlackBird Ingnis-ին, ինչի արդյունքում germsg-ն վաստակել է 7 019 դոլար: Գումարից իրենն եղել է 2.7 հազար դոլարը, իսկ մնացածը տվել է ընկերոջը և նրա եղբորը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել մեկ տարի անց, երբ հայտարարությամբ դիմել են Resurgence-ի մենեջմենթի ներկայացուցիչները, որոնք կասկածել են խաղացողների մասնակցությանը ոչ իրավաչափ գործունեության մեջ: Սկզբում կիբերմարզիկին սպառնում էր մինչև հինգ տարվա ազատազրկում և մինչև 100 հազար դոլարի տուգանք, սակայն դատավորը մեղմացրել Է դատավճիռը: