Աշխատակիցների զգալի մասին կրճատելուց հետո FaZe Clan-ը հայտնի դերասանուհու է վերցրել որպես հեռարձակող։ Գրեյս "BlueFille" Վան Դինը դեռ անցյալ տարվանից մեծ համբավ էր ձեռք բերել Twitch—ում՝ խաղալով ու հեռարձակելով Valorant-ի հանդիպումներ։ 26-ամյա ամերիկուհին 2022-ին խաղացել է Netflix-ի Stranger Things-ի 4-րդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Քրիսսիի կերպարը։ 

Իսկ հիմա անդրադառնանք նրա հեռարձակումներին։ Գրեյսը թվիթչում  ունի 327,000 հետևորդներ ու հեռարձակում է ամիսը 2-3 անգամ։ Twitch-ի Valorant-ի բաժնում անգլախոս կին հեռարձակողների շրջանում 239-րդն է։ Միջինում հավաքում է 30-60 հազար դիտումներ վերջին շրջանում։ Նրան կարելի է տեսնել նաև Twitch-ի Just Chatting բաժնում, սակայն այնտեղ աղջիկն ավելի քիչ ժամանակ է անցկացնում։

Գրեյսի՝ FaZe Clan-ին միանալու մասին հայտնել էր ակումբի սեփականատերերից  FaZe Rain-ը առաջ էր ընկել հայտարարությունից և ավելի վաղ տեղեկացրել, իբր ակումբը աղջկան ընդունել է միայն այն պատճառով, որ նա հայտնի սերիալի դերասանուհի է։ Գրեյսն էլ պատասխանել էր Rain-ին՝ նշելով որ գործարքի ժամանակ Rain-ն անձամբ ներկա չի եղել և իրավունք չունի այժմ մեղադրել ակումբին։