Faze Clan-ի բովանդակության ստեղծող Նորդան Rain Շաթը բացահայտել է, թե որքան գումար է ծախսում կիբերսպորտային կազմակերպությունը տարբեր դիսցիպլինաների՝ այդ թվում CS:GO-ի և Valorant-ի սեփական կազմերը պահպանելու համար:

Rain-ի տեղեկություններով՝ ակումբը կիբերսպորտային գործունեության ծավալման համար ամսական կորցնում է ավելի քան 756 հազար դոլար: CS:GO-ի կազմի պահպանման համար FaZe Clan-ից ամսական 576 հազար դոլար է ծախսվում՝ 514 հազար դոլար եկամտաբերության դեպքում: Valorant-ի թիմերն առայժմ ընդհանրապես շահույթ չեն բերում, ընդ որում դրանց ծախսերը կազմում են ամսական 90-224 հազար դոլար: Ամենաշահութաբերն են PUBG Mobile-ի և Call of Duty-ի կազմերը: Առաջին թիմը ամսական վաստակում է 125 հազար դոլար՝ 37 հազար դոլար գործառնական ծախսերի դեպքում, իսկ երկրորդը՝ 42 հազար դոլար՝ 6 հազար դոլար ծախսերի դեպքում: Մի շարք այլ դիսցիպլինաներ, ինչպիսիք են FIFA-ն, Rocket League-ը, Fortnite-ը և այլն, ամենևին եկամուտ չեն բերում կազմակերպությանը:

  • Super Smash Bros.: -$25 հազար
  • Valorant: -$224 тыс.
  • Valorant (կանանց կազմ): -$94 հազար
  • Apex Legends: -$37 հազար
  • FIFA Online: -$21 հազար
  • Fortnite: -$48 հազար
  • Rocket League: -$86 հազար
  • FIFA: -$1 հազար
  • CS:GO: ռկամուտ՝ $514 հազար, ծախսեր $576 հազար,շահույթ/կորուստ -$64 հազար
  • PUBG Mobile: եկամուտ՝ $125 հազար., ծախսեր $37 հազար, շահույթ $87 հազար
  • Call of Duty: եկամուտ՝ $42 հազար., ծախսեր $6 հազար, շահույթ $35 հազար
  • The Flank պոդքաստ -$33 հազար