Ճապոնիայում հունիսին անցկացվելիք Masters առաջնությանն ընդառաջ կազմակերպիչները ներակայացրել են միջոցառման գավաթը։ Masters-ի խորհրդանշական մանուշակագույն երանգը վառ արտահայտում է գտել խաղի հերոսներից մեկի՝ Yoru-ի դիմակի տեսքով։ Այս դիմակն էլ խորհրդանշում է նրա նախնիների գերբնական կարողությունները։ VCT Tokyo 2023-ը կանցնի հունիսի 11-ից 25-ը՝ 12 թիմերի մասնակցությամբ։ Մրցանակային ֆոնդի մասին հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։ Սպասվում է, որ այն կլինի առնվազն  650,000 դոլար։