Ավարտվել է VALORANT VCT Game Changers EMEA Series 1 կանանց առաջնությունը, որտեղ G2 Gozen-ը շարունակում է ցուցադրել հիանալի խաղամակարդակ՝ հաղթելով առաջնությունում, գրանդ եզրափակչում 3:2 հաշվով պարտության մատնելով BBL Queens-ին:

Ի սկզբանե ամեն բան խոսում էր այն մասին, որ G2 Gozen-ը մրցաշարի անվիճելի ֆավորիտն է, բայց մի դրվագում նրանք մոտ էին մրցաշարից դուրս գալուն, քանի որ հայտնվել էին ստորին ցանցում՝ BBL Queens-ի հաղթանկից հետո՝ վերին ցանցի խաղում: Աշխարհի գործող չեմպիոններն այնուամենայնիվ ապացուցեցին, որ նրանք շարունակում են մնալ լավագույն կանանց կազմը Valorant-ի պրոֆեսիոնալ մրցաբեմում:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 30 հազար եվրո, որից 10 հազար եվրոն վաստակել են հաղթողները: Գումարից բացի ստացել են 30 EMEA Points և որակավորվել են VCT 2023: Game Changers EMEA Series 2-ին: