Բրազիլիայի Վիլա Մադալենայում գտնվող բարը կոչվում է Heineken 0.0 Icebox: Սրանից կարելի է եզրակացնել, որ բարի արտաքին դիզայնը ոգեշնչված է Icebox քարտեզից։ Այստեղ Heineken-ը վաճառելու է ոչ ալկոհոլային խմիչքներ։ Բարում կան նաև <<ռադիանիտի արկղեր>>, իսկ երկորդ հարկում համակարգչային սրահ է՝ ուղիղ հեռարձակումներ անցկացնելու համար։ Տանիքում էլ DJ-ի սարքավորումներն են տեղադրված, որտեղից հնչելու է երաժշտություն։