Valorant-ի Squirtle Squad կիսապրոֆեսիոնալ թիմը ստիպված է եղել փոխել անվանումը Riot Games-ի և Nintendo-ի պահանջով: Այս մասին Twitter-ում հայտնել Է կազմի ավագ խաղացող Փիթեր Governor Նոն։

Ըստ Governor-ի՝ թիմի սկզբնական անվանումը խախտել է Nintendo-ի հեղինակային իրավունքը։ «Պոկեմոններ» անիմե սերիալում սքվիրտլների ջոկատը (Squirtle Squad) կոչվում էր պոկեմոնների խումբ, որոնց հետ գլխավոր հերոս Աշը հանդիպում էր դրվագներից մեկում։

Governor-ը երկրպագուներին առաջարկել է թիմի համար նոր անուն ընտրել - առավել մեծ ժողովրդականություն վայելող տարբերակները Moist eSports-ն ու Squirting Squad-ն են եղել: Վերջինս ամենից շատ դուր է եկել ավագին: Նախկինում թիմը հաղթել է Հյուսիսային Ամերիկայի բաց ընտրական մրցաշարում և ստացել սլոթ VCT 2023 Challengers-ում: