Մի քանի աղբյուրներ պնդում են, որ Valorant Mobile-ը կսկսի ներքին փորձարկումը հաջորդ շաբաթվա ընթացքում:

Վերջին երկու տարիների ընթացքում թողարկվել են խաղերի շատ նոր մոբայլ տարբերակներ, ինչպիսիք են Rainbow Six-ը կամ Apex Legends-ը: Այժմ խաղային համայնքը կունենա ընտրության մեկ այլ տարբերակ ևս: Riot Games-ի շութերը հասանելի է կդառնա մոբայլ լսարանի համար: Չնայած մշակողները ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել, լուրերը պնդում են ներքին փորձարկման սահմանված ժամկետների մասին:

Թվիթերյան հաշիվներից մեկի պնդմամբ խաղի թեստավորումը պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթվա ընթացքում: Մինչ այս պահը խաղային սուդիան դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել: Ինչպես դա տեղի ունեցավ Apex Legends Mobile-ի և Rainbow Six Mobile-ի հետ, ակնկալվում է, որ խաղը կանցնի փորձարկման մի քանի փուլ՝ նախքան պաշտոնական թողարկումը: