Խաղի գործադիր պրոդյուսերը հայտնել է նոր հավելումների մասին։ Սկզբում լուրեր եղան, որ Valorant-ում ստեղծվում է թիմային Deathmatch խաղաոճ։ Իսկ այժմ ավելի մեծ սպասելիքներ կան՝ ընտրվելու են նոր լոկացիաներ՝ նոր սերվերների համար։ Աննա Դոնլոնը նշել է, որ դրանից բացի, ծրագրավորողները ցանկանում են ավելացնել վերադիտման՝ Replay-ի հնարավորություն։ 

<<Մենք չենք խոսում մեր նախագծերի մասին, մինչև չենք իմանում, որ  կարճ ժամանակում օգտատերերին կարող ենք հրամցնել հետաքրքիր գաղափարները։ Սակայն մյուս կողմից մենք ավելի շատ շփման մեջ պետք է լինենք խաղային համայնքի հետ>>, - նշել է Դոնլոնը։

Ի դեպ՝ խաղում արդեն հասանելի են Luna հավաքածուի սքիները։ Դրանք կարելի է ձեռք բերել 5100 Valorant Point-ներով։