Riot Games-ը Valorant-ում կավելացնի զենքերի հատուկ երեսվածքներ ֆրանշիզային լիգային մասնակցող կիբերսպորտային ակումբների թեմատիկ գույներով: Այս մասին հայտնել է շութերի մշակման ղեկավար Լեո Ֆարիան The Wiseman փոդքասթում։

Ընդ որում ակումբները «եկամտի մեծ մասը» կստանան այդ թեմատիկ երեսվածքների վաճառքից: Հաղորդվում է նաև, թե Valorant Champions Tour-ի ֆրանշիզային լիգայի մասնակիցների ընտրության կարևոր գործոններից մեկն եղել է ապրանքանիշի տարրերն օգտագործելու հնարավորությունը։ Ֆարիան չի հստակեցրել, թե երբ են երեսվածքները հայտնվելու խաղում, սակայն ValorLeaks օգտանունով ինսայդերի տվյալներով կոսմետիկ իրերը կավելացվեն խաղում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

2023 թվականին Riot Games-ը կսկսի նորացված VCT համակարգի առաջին մրցաշարերը՝ ֆրանշիզային լիգաներով։ Մրցաշրջանը կբացի Սան Պաուլոյի Lock//In առաջնությունը, որին կմասնակցեն 32 թիմեր: