Version1 թիմի դիպուկահարը կիսվել է 5 խորհուրդներով։ Նա պատմել է իր թվիթչի լսարանին, թե ինչպես ավելի արդյունավետ լինել Operator զենքով։ 

5․ Հեշտ նշանառություն

Կարևոր խորհուրդներից մեկը մկնիկի ոչ այնքան արագ տեղաշարժումն է, երբ արդեն սեղմել եք նշանառությունը խոշորացնող ստեղնին։ Հարկավոր է հիշել, որ եթե նույնիսկ չեք դիպչում հակառակորդի գլխին, ընդամենը մեկ փամփուշտը հերիք է հակառակորդին վերացնելու համար։ Ուստի հարկավոր է չշտապել։ 

4․ Սպասելու կարողություն

Հաջորդ խորհուրդը սպասելն է՝ մինչև հակառակորդն ինքը հայտնվի ձեր նշանառության տակ շարժման ընթացքում։ Սա աշխատող մեթոդ է մանավանդ, երբ խաղում եք պաշտպանությունում։ Մյուս կողմից՝ հարկավոր է չմոռանալ դիրքավորվել թաքստոցների մոտ՝ ինչը հնարավորություն կտա կրակոցներից հետո լիցքավորել պահեստատուփը ապահով վայրում։ 

3. Շարժման ընթացքում կրակոցների մարզում

Նախքան մրցակցային խաղ մուտք գործելը անհրաժեշտ է ընտրել  մկնիկի ձեզ ամենահարմար զգայնությունը։ Պրոֆեսիոնալ խաղացողներն իրենք են փաստում, որ գործածում են տարբեր կարգավորումներ՝ տարբեր տեսակի զենքեր համար։ Մարզման փուլում կհասկանաք, թե որն է ձեր ձեռքին ամենահարմար ոճը՝ արագ տեղաշարժ գորգի երկայնքով, թե՞ բարձր զգայնություն և մինիմալ շարժումներ։ 

2․  Գումարի տնտեսում

Առաջին ռաունդում հարկավոր է գնել Ghost և գործակալի ունակություններ։ Ինչևէ, եթե սպանություն չեք կատարել առաջին ռաունդում, ապա երրորդում դժվար թե կարողանաք Operator գնել։ Եթե այնուամենայնիվ պարտվել եք առաջին ռաունդը, ապա ոչինչ մի գնեք երկրորդում՝ որպեսզի կուտակեք ավարար գումար։ Կա ևս մեկ տարբերակ՝ երկրորդ ռաունդում գնել Marshal, թեթև զրահ, ինչպես նաև մի քանի կարողություններ։ Չարժե գնել Sheriff կամ Bucky: Փոխարենը՝ հասցրե՛ք ձեր միջոցները 5500-6000 Credit-ի՝ հաջորդ ռաունդում ավելի լավ զրահ գնելու համար։ 

 1.  Հատուկ անկյունների հսկում

Այս խորհուրդը նշանակում է, որ հարկավոր է փորձի և սխալմունքի մեթոդով յուրաքանչյուր քարտեզում գտնել քիչ սպասելի անկյունները։ Բացի այդ հարկավոր է չկանգնել բաց տարածություններում երկար՝ մանավանդ երբ հակառակորդի դիպուկահարը նույնպես մոտերքում է։