Կարծես թե սկսված ծրագրերը ավարտին չեն հասցվում նաև NSG-ում։ Հյուսիսամերիկյան Nerd Street Gamers-ը, որը առաջնություններ է անցկացնում տարբեր վարկանիշեր ունեցող թիմերի միջև, հայտնել է աշխատակազմի կրճատումների մասին։ 

NSG-ն ամեն ամիս առաջնությունններ էր կազմակերպում՝ տարբեր մրցանակային ֆոնդերով՝ կախված թիմերի դիվիզիոններից։ Սյժմ նրանք ավելի քիչ գումարներ կտրամադրեն, քանի որ նաև հրաժարվել են անձնակազմի 25 տոկոսից։ Նախկինում կազմակերպիչը ամառային և ձմեռային մրցաշարերից յուրաքանչյուրի համար հատկացնում էր 50,000 դոլար։ Այս տարի Riot-ը լիազորել է մեկ այլ կազմակերպչի՝ Knights Arena-ին՝ նույն առաջնությունների անցկացման համար։ Որոշման պատճառն այն էր, որ սուղ միջոցների պատճառով NSG-ն չէր կարողացել վճարել մի քանի հեռարձակողների, մեկնաբանների և խաղացողների։