Ռուսական Winstrike Team կիբերսպորտային կազմակերպությունը նոր կազմ է բացել մրցակցային շութեր Valorant-ից։

Սա Winstrike-ի առաջին կիբերսպորտային կազմն է 2022 թվականի մարտից ի վեր։ Այդ ժամանակ ակումբը սառեցրել էր DOTA 2-ի ենթամասի գործունեությունը, որից հետո ռոսթերը ձեռք էր բերվել BetBoom Team-ի կողմից: Ավելի վաղ Winstrike Team-ը ներկայացել էր նաև CS:GO, Overwatch ու Fortnite դիսցիպլինաներում:

Սեպտեմբերի 26-ին լուրեր են հայտնվել, որ NAVI-ն ևս պատրաստվում է Valorant-ի նոր կազմ ստորագրել: Լրագրողների տեղեկություններով՝ Ուկրաինական կազմակերպությանը կարող է միանալ FPX Esports-ը ։ Դրա ակնարկը հայտնվել է նաև YouTube-ի թիմային ալիքում հրապարակված տեսահոլովակում: