Night Market խանութի վերադարձը մատնանշում է, որ Riot-ն իր շութերում ավելացրել է նոր սքիներ։ Այն հասանելի է դարձել երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 28-ին։ Ներխաղային խանութում սքիների արժեքները սկսում են ստանալ զեղչեր․ դրանք այժմ ունեն 20-40% գնի նվազեցում։ Ինչևէ ոչ բոլոր խաղացողներին է գոհացնում Night Market-ի ներկա իրավիճակը։ Նախ սքիները ամեն անգամ փոփոխվում են, և կարող է տվյալ ամսում հասանելի չլինեն լավագույնները։ Անցյալ ամիս արդիական էին Champions սքիները, իսկ այս անգամ Pearl քարտեզի թեմատիկան է կարևորվում։ Արժեքները տատանվում են 10-ից 119 դոլար։