VCT 2023 գործընկերային ծրագիրն ունի թարմացված կանոններ՝ կապված ակումբների խաղացողների հետ։ Ըստ դրա՝ ամեն թիմ լիգայում պետք է ունենա նվազագույնը 6 խաղացող՝ 5 հիմնական և 1 պահեստային։ Նրանք ամեն խաղի պետք է պատրաստ լինեն հայտագրման, ուստի եթե մի թիմ ներկայանում է առանց պահեստայինի, ապա նրան թույլ չի տրվի մասնակցել միջոցառմանը։ Իսկ ամենաշատ թույլատրվող թիվը 10-ն է։ Սա ներառում է նաև ոչ ակտիվ խաղացողներին,ովքեր օրինակ պետք է փոխեն իրենց թիմը մոտ ապագաքյում։ Նույնիսկ թույլատրվում է, որ խաղացողներից մեկը չլինի տվյալ երկրի բնակիչ, որտեղից որ իր թիմն է։ Վերապահոումներ են կիրառվում այն անձանց հանդեպ, ովքեր նոր պետք է ստանան աշխատանքային վիզա և ինչ-ինչ պատճառներով գործընթացը դանդաղում է։ Կանոնների մեջ սահմանված է նաև խաղացողների նվազագույն տարիքը։ Միայն 17 տարին լրացած անձինք իրավունք ունեն հանդես գալ VCT 2023 Game Changers-ում, սակայն երիտասարդական կազմերում կարելի է ունենալ 17-ը չբոլորած կիբերմարզիկներ։