Նախամրցաշրջանային տրանսֆերային պատուհանը բացվել է այսօր՝ սեպտեմբերի 26-ին։ Առաջին սեզոնի համար կազմերի գրանցումը կտևի մինչեւ 2023 թվականի փետրվարի 20-ը, երկրորդը՝ մինչև մայիսի 15-ը:

Ըստ լիգայի պայմանների՝ թիմը չի կարող ստորագրել 16 տարեկանից փոքր կիբերմարզիկների միացումը կազմին, իսկ խաղացողների ընդհանուր թիվը պետք է լինի 7-ը։

2023 թվականին Riot Games-ը նախատեսում է գործարկել Valorant-ի ֆրանշիզային լիգան։ Մրցույթի մասնակիցները կստանան սուբսիդիաներ Riot Games-ից՝ պրոֆեսիոնալ մրցաբեմն իրենց տարածաշրջաններում զարգացնելու նպատակով: Նման համակարգով հանդես կգան թիմեր Ամերիկայից, Ասիայից ու EMEA-ի երկրներից: Գործընկեր թիմերը թվով 30ն են: Տասական սլոթ տրվել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին ու Ամերիկային, նույնքան էլ EMEA-ին: