Natus Vincere կիբերսպորտային կազմակերպությունը կստորագրի Valorant-ի FPX Esports կազմը։ Դրա ակնարկը հայտնվել Է YouTube-ի թիմային ալիքում հրապարակված տեսահոլովակում։

Դրվագներից մեկում երևում է FPX-ի կապիտան Կիրիլ ANGE1 Կարասևի անունով մարզաշապիկը: Ընդ որում ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ չինական կազմակերպությունը մտադիր է վաճառել ռոսթերը և արդեն գնորդ է փնտրում: VALORANT Champions 2022-ում ANGE1-ի թիմը չորրորդ տեղում էր հայտնվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Natus Vincere-ը դարձել է Valorant-ի ֆրանշիզային լիգայի մասնակիցներից մեկը: 2023 թվականին թիմը կմրցակցի EMEA-ի մյուս ինը կոլեկտիվների հետ։ FPX Esports-ի ստորագրման ակնարկով տեսանյութի թողարկումից քիչ առաջ ակումբի նախորդ ռոստերն ամբողջությամբ ուղարկվել էր պահեստայինների նստարան: