G2 Esports կիբերսպորտային ակումբը Valorant-ի կազմի մասնակիցներին թույլ է տվել նոր թիմեր փնտրել։ Այս մասին հայտնել են խաղացողները Թվիթերում՝ հրապարակելով նույնատիպ հաղորդագրություններ։

G2 Esports-ի Valorant թիմի ավագ Օսկար mixwell Կանելլասը նշել է, թե նախկինի պես կապված է ակումբի հետ պայմանագրային պարտավորություններով, ինչպես և մյուս մասնակիցները: Յոհան Meddo Լունդբորգը հավելել է, որ թիմի լուծարման մասին որոշումը կայացվել է այն պատճառով, երբ կազմակերպությունը չի ստացել ֆրանշիզային լիգայի սլոթ:

Ավելի վաղ Riot Games-ը հրապարակել էր 30 ակումբներից բաղկացած ցուցակ, որոնք ստացել էին Valorant-ի գործընկերներ թիմերի կարգավիճակ: Նյութն առանձին կարող եք կարդալ այստեղ: