Մոբայլ խաղերի տվյալներ հավաքագրողները շարունակում են բացահայտել սպասվելիք բովանդակությունը՝ տարբեր ֆրենչայզներում։ Վերջին կարևոր բացահայտումը կապված է Valorant Mobile-ի հետ։ Վերջինիս փակ բետան սկսվել է որոշ օգտատերերի համար, ովքեր նախօրոք հրավեր էին ստացել։ 

Նորությունն ի հայտ է եկել Valorant Mobile News թվիթերյան էջում, որը վստահելի աղբյուր է խաղային համայնքի համար։
Շութերի PC տարբերակի լայն տարածումից իհարկե չէր կարող չօգտվել Riot-ը։ Խաղն ապագայում մոբայլ սարքերի վրա հասանելի դառնալով առավել մեծ թվով հետևորդներ ձեռք կբերի։