Ղազախստանցի Valorant-ի պրոֆեսիոնալ խաղացող Դմիտրի dimasick Մատվիենկոն դարձել է Team Liquid-ի մասնակից: Հայտարարությունը տեղի է ունեցել կազմակերպության պաշտոնական թվիթերում։

Team Liquid-ի կազմում Մատվիենկոն կփոխարինի Կոնոր Sliggy Բլոմֆիլդին, որը տեղափոխվել է ոչ գործուն կարգավիճակ: Բացի dimasick-ից, Team Liquid-ին միացել է Էմիլ eMIL Սանդգրենը, որը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ թիմը հանդես կգա EMEA VCT 2022 Last Chance Qualifier-ում:

Dimasik-ը 2021 թվականին հանդես է եկել FPX Esports-ում, որի կազմում 9-12րդ տեղն Է զբաղեցրել VVCT EMEA: Stage 3 Challengers-ի փլեյ-օֆֆում: 2022-ին կիբերմարզիկը խաղացել է B8 Esports-ում ու Team Finest-ում: