Valorant-ի ինսայդերները հայտնում են, որ Chamber գործակալի ունակությունները կարող են բարելլավվել խաղի հաջորդ պատչում։ Մասնավորապես ավելացվելու են Tour De Force բացարձակ ունակության զենքի փամփուշտները` 5֊ից դառնալով 8, տելեպորտի cooldown-ը` 3,3 վայրկյանից 0,3 վայրկյան և թակարդի տեղադրումը` 1֊ի փոխարեն 3 հատ։ Հետսքրքիր է, որ մինչև գործակալի թուլացումը այն տեղադրում էր ընդամենը 2 թակարդ, ուստի սա փաստում է այն մասին, որ հերոսին Riot-ը ցանկանում է առավել քան երբևէ ընդգրկել լավագույն գործակալների շարքում։ Հնարավոր է սա արվում է որպեսզի նոր թողարկված քարտեզում ևս բարձրանա Չեյմբերի փիքռեյթը։ Ինչպես գիտենք վերջերս թողարկված Pearl-ը ունի բավականին մեծ տարածք, չնայած որ քարտեզն ընդամենը ունի 2 կետեր , որտեղ հարձակվող թիմը տեղադրում է ռումբը։