Ռասել Վան Դուլկենը՝ FaZe Clan-ի Twistzz-ը հարցազրույց է տվել Dust 2 պորտալին և հայտնել, որ CS:GO-ի ամերիկացի խաղացողները տեղափոխվում են Valorant, քանի որ ցանկանում են ավելի հեշտ եղանակով գումար վաստակել։ Բացի այդ, նա կարծում է, որ աշխատանքային էթիկայի տարբերություններ կան երկու դիսցիպլինաներում և որ հյուսիսամերիկյան տարածաշրջանի խաղացողները սովոր չեն մանրակրկիտ ուսումնասիրել այդքան շատ խաղային նրբություններ։ Ճիշտ է, Valorant-ն ունի գործակալների համար նախատեսված հատուկ ունակություններ, սակայն CS:GO-ում տեխնիկական կատարելության հասնելու համար ավելի շատ ջանք պետք է գործադրել։

Նշենք, որ լինելով կանադացի, Twistzz-ը միակ հյուսիսամերիկյան խաղացողն է, որ հանդես է գալիս եվրոպական թոփ թիմում՝ համաշխարհային մակարդակով։ Twistzz-ը հասցրել էր նվաճել FaZe Clan-ի հետ ESL Pro League Season 15-ի գավաթը, ինչպես նաև IEM Katowice 2022-ը։