SkyEsports Championship Series-ն այս տարի Valorant-ի մրցաշարում կբերի նոր փոփոխություններ։ Նրանք արդեն իսկ համագործակցում էին Riot-ի հետ։ Այժմ հերթը հասել է ավելի լավ կիբերսպորտային սարքավորումներ ձեռք բերելուն։ Դրա համար կազմակերպչին ձեռք է մեկնում AMD ընկերությունը՝տրամադրելով իր լավագույն խաղային տեսաքարտերն ու պրոցեսորները՝ վերջին սերնդից։

Այս առաջնությունը նախատեսված է Ասիական տարածաշրջանի, մասնավորապես Հնդկաստանի և հարակից երկրների համար։ Մրցանակային ֆոնդն է30,000 դոլար։ Հաղթողները անցնում են APAC Challengers Stage` պայքարելու լավագույն թիմերի դեմ արդեն նախորոք գրանցված Ասիական և Չինական լիգաներից։