Riot Games-ը հայտնել է, թե որ քաղաքներում կանցկացվեն Valorant-ի հաջորդ հիմնական մրցաշարերը: VCT 2022: Stage 2 Masters շարքի երկրորդ առաջնությունը տեղի կունենա Դանիայի Կոպենհագեն քաղաքում: Մրցաշարը, որը կկազմակերպվի հուլիսի 10-24-ն ընկած ժամանակահատվածում, կմասնակցեն թվով 12 կազմեր աշխարհի յոթ շրջաններից: Միջոցառման մանրամասները Riot Games-ը խոստացել է բացահայտել մոտ ժամանակներս:

Valorant-ի աշխարհի առաջնությունը կընդունի Թուրքիայի Ստամբուլ քաղաքը: Մրցաշարին կմասնակցեն 16 թիմեր, որոնցից 10-ը կստանան սլոթներ՝ կախված VCT 2022-ի շրջանակում հավաքած միավորներից, իսկ ևս վեցը կորոշվեն լրացուցիչ ընտրական փուլերի արդյունքում: Աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 2-ից 18-ը:

Valorant-ի 2022 թվականի առաջին մեյջորը տեղի է ունեցել ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում՝ Ռեյկյավիկում։ VALORANT Champions Tour 2022: Stage 1 Masters — Reykjavík-ի չեմպիոն էր դարձել OpTic Gaming-ը: Թիմը վաստակել էր 200 հազար դոլար և 750 վարկանիշային միավոր: