VCT Game Changers 2-ի ժամանակ Guild X-ը հրաժարվել էր խաղալ 5֊1 հաշվով պարտություն կրելուց հետո` G2-ի դեմ խաղում։ Սա ըստ կանոնակարգի` անփույթ վերաբերմունք է առաջնության և հակառակորդների նկատմամբ։ Այժմ հաջորդ խաղում նրանց թույլ չի տրվի արգելափակել հակառակորդի 1 քարտեզ։

Շատերը համաձայն չեն այս որոշման հետ։ Դիցուք` երբ թիմը զգում է, որ չի կարող հաղթել որևէ խաղում, նրան պետք է հնարավորություն տրվի շուտ հրաժարվել խաղից և ստանալ տեխնիկական պարտություն։