Dot Esports-ն օրերս ներկայացրել էր մի վիճակագրություն, ըստ որի Valorant-ի 4.07 պատչում ամենաքիչ ընտրված ինքնաձիգը Stinger-ն է։ Այն ունի 0,42 % փիքռեյթ։ Սա հասկանալի է, քանի որ զենքն ամենաէժանն է առաջին շարքում՝ $950: Նրա ավելի բարելավված տարբերակ է Spectre-ը, որն ունի 9%-ից ավել փիքռեյթ և արժե $1600: Եթե հաշվի առնենք նաև մյուս տեսակի զենքերը, ապա ամենաքիչը Bucky-ն է ընտրվել։ Stinger-ից ավելի շատ ընտրել են Marshall-ը՝ դիպուկահարի նշանոցով բայց քիչ հասցվող վնասով։ Այն ունեցել է 2,46 % փիքռեյթ։