Alliance կիբերսպորտային ակումբը հաստատել է Valorant-ի կազմում փոփոխությունների մասին տեղեկատվությունը։ Թիմում տեղերը պահպանել են միայն խաղացողներ Մատիաս SEIDER Սեիդերը և մարզիչ Կասպեր Desmo Ռասմուսենը:

Alliance-ի նախկին մասնակիցները Valorant-ի բոլոր խաղացողներին ոչ գործուն կարգավիճակ տեղափոխելու մասին հայտնել էին դեռ ապրիլին: Այդ ժամանակ ակումբը պաշտոնապես չէր  հայտարարել փոփոխությունների մասին։ Այժմ կազմակերպությունը հայտարարել է, թե խաղացողներ Fearoth-ըHyPe-ն ու luckeRRR-ն  արդեն պատրաստվում են տեղափոխվել այլ թիմեր, իսկ Zik-ը դարձել է ազատ գործակալ:

Alliance-ի նախորդ կազմը չէր անցել Եվրոպայի համար VCT 2022: Stage 1 Challengers մրցաշարին, սակայն չորրորդ տեղն էր գրավել Հյուսիսային Եվրոպայի VRL 2022: Polaris Stage 1 առաջնությունում: Ակումբի ներկայացուցիչները նշել են, որ Valorant-ի թիմը կշարունակի հանդես գալ դանիական ամբողջ կազմով:

Alliance Valorant

  • Մատիաս SEIDER Սեիդեր
  • Կասպեր Desmo Ռասմուսեն / մարզիչ