League of Legends-ի T1 թիմի առաջադեմ խաղացող Լի Faker Սան Հյոկին ցանկացել են գնել Worlds 2022-ից հետո: Բանակցությունների մանրամասներով կիսվել են Blix-ի լրագրողները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Առաջնության եզրափակչում պարտվելուց հետո Faker-ն առաջարկներ է ստացել LNGWeiiboFlyQuest և Team Liquid ակումբներից: Վերջին երկու ակումբները կիբերմարզիկին խոստացել են տարեկան 3-5 մլն դոլար աշխատավարձ՝ հաշվի առնելով լրացուցիչ բոնուսներ։ Պայմանագրի կնքմանն ամենամոտը եղել է Team Liquid-ը, բայց T1-ը գերազանցել է առաջարկը:

2022 թվականի նոյեմբերի 28-ին T1-ը հայտնել է Faker-ի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Կիբերմարզիկն ակումբում հանդես կգա մինչև 2025-ի նոյեմբերը։ Գործարքի ֆինանսական կողմը չի նշվում: Հատկանշական է, որ թիմի մյուս մասնակիցների մոտ համաձայնագիրը նախատեսված է միայն մինչև 2023 թվականի ավարտը։

Faker-ը League of Legends-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է: Նա տասն անգամ հաղթել է LCK-լիգայում, երեք անգամ հաղթել է Worlds-ում (2013, 2015, 2016 թվականներ) և երկու անգամ՝ Mid-Season Invitational-ում՝ 2016 և 2017 թվականներին: Տաղանդավոր կիբերմարզիկն իր կարիերայի ընթացքում երբեք չի փոխել ակումբը և անընդհատ հանդես է եկել T1-ում: