League of Legends-ի թարմացում 13.6-ն ավելացրել է խաղում աջակցության նոր չեմպիոն Միլիոյին:
Մարտի դաշտում նա ուժեղացնում է դաշնակիցներին և անհրաժեշտության դեպքում բուժում նրանց: Riot Games-ը թողարկել է թրեյլեր՝ ցուցադրելով խաղային հերոսի ունակությունները:

Ըստ Միլիոյի նախապատմության՝ տղան բավականին շուտ է տիրել կրակի հատկություններին, որոնք արտացոլված է նրա ունակությունների մեջ:

Թարմացման շրջանակում նաև փոխել են հրաձիգներին և վիշապներին՝ ներքևի գծի վաղ խաղի խնդիրները լուծելու նպատակով, վերաբալանսավորել են որոշ չեմպիոնների, նոր իրեր են ավելացվել առասպելական խանութում և այլն: Riot Games-ը նաև հիշեցրել է, որ շուտով League of Legends-ը կդադարեցնի Windows-ի 32-բիթանոց տարբերակների աջակցությունը: