100 Thieves-ի խաղացողը հրապարակում է արել այս մասին։ Թիմի անտառապահը՝ Closer-ը, նշել է, որ խաղային թերության պատճառով Riot-ը հանում է Viego-ին մրցակցային չեմպիոնների շարքից։ Դեռևս չի նշվել, թե ինչքան ժամանակով է չեմպիոնը դուրս մնալու ընտրությունից, սակայն կարելի է ենթադրել, որ թերությունների շտկումից հետո նախ պետք է փորձարկել նրան թեստային սերվերներում և համոզվել, որ ամեն ինչ ուղղված է։ 

Closer-ը Viego չեմպիոնով  հաճախ է խաղացել այս մրցաշրջանում․ 4 խաղերից 3-ում նրան հաջողվել է թիմին հաղթանակ բերել այս կերպարով։ Ի դեպ՝ Կորեական տարածաշրջանում չեմպիոնին արդեն իսկ արգելափակել են, քանի որ Aphelios-ի հետ առնչվելիս այն թերություններ է ի հայտ բերում։ Հնարավոր է՝ կերպարն այդպես էլ չգործածվի LCS-ի գալիք Գարնանային Փլեյոֆերում, որն սկսվում է արդեն մարտի 23-ին։