Riot Games-ը մտադիր է փոխել League of Legends-ի անաստիճան ռեժիմներից մեկը, որի մասին խաղի հեղինակները պատմել են սոցիալական ցանցերում և խաղի կայքում։

Փոփոխությունները կանդրադառնան «Կույր ընտրություն» անաստիճան ռեժիմին, որտեղ խաղացողները միաժամանակ են ընտրում կերպարներին ու չեն տեսնում մրցակիցներին մինչև հանդիպման մեկնարկըը: Riot Games-ի խոսքով այս հերթն օգտատերերի շրջանում չափազանց տարածված չէ։ Ռեժիմը բարելավելու համար մշակողներն այն կփոխարինեն «Արագ խաղով»։ Խաղի մեկնարկից առաջ խաղացողները կկարողանան ընտրել իրենց նախընտրած դերերն ու չեմպիոնները, իսկ նախապատրաստման փուլը կհեռացվի և խաղն անմիջապես կսկսվի, երբ երկու թիմերն էլ ձևավորվեն:

«Արագ խաղն» արդեն թեստային ռեժիմում է հայտնվել որոշ շրջաններում։ Եթե ռեժիմը լավ արձագանքներ ստանա, այն հետագայում կավելացվի բոլոր սերվերների վրա:

Riot Games-ը նաև պատմել է ապագա երեսվածքների մասին: Չեմպիոններ Օրիաննան, Սերաֆինան և Սեննան կստանան «Աստղային պաշտպաններ» շարքի տեսքեր, իսկ ավելի ուշ Նոր երեսվածքներ կունենան Շիվանան, Ուդիրը և Դոկտոր Մունդոն: Եվս երկու նոր հավաքածուներ դուրս կգան մրցաշրջանի կեսին: League of Legends-ի մշակողները նաև զբաղվում են Ռելլի գեյմփլեյի փոփոխությամբ և շարունակում են բարելավել SՍքարներին: