League of Legends-ի խաղացողները ծրագրավորողներին խնդրում են փոփոխություններ կատարել պատժի համակարգում: Խաղային համայնքն առաջ է քաշել AFK համակարգը բարելավելու իր գաղափարը՝ հուսալով, որ Riot Games-ը լրջորեն կարող է հաշվի առնել խաղացողների կողմից առաջարկվող փոփոխությունները։ Այս պահին համակարգը շատ խստորեն պատժում է բոլոր խաղացողներին այն բանի համար, որ նրանք ավելի քան երկու րոպե բացակայել են խաղից։

Խաղացողների գաղափարը քվեարկության համակարգ ավելացնելն է, որը կարող է ներել այն օգտատերերին, ովքեր ակամա դուրս են գալիս խաղից: Այսինքն առաջարկվող համակարգի միջոցով հնարավոր կլինի ներել այն մարդկանց, ովքեր կորցրել են կապն ինտերնետի հետ կամ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացել: Իսկ լավագույն դեպքում հնարավորություն կլինի վերադառնալ խաղ և այն ավարտել վաստակած միավորներով։

Սակայն ոչ բոլորն են այսպես մտածում, թեկուզ հենց խաղասերների շրջանում: Որոշ խաղացողներ դեմ են, քանի որ դա կարող է ստեղծել անբարեխիղճ վերաբերմունք ու շատ խաղացողներ օգտվելով նման հնարավորությունից, անվճար փորձ ձեռք կբերեն: Մինչ այժմ Riot Games-ը չի հայտնել իր կարծիքն այս հարցի վերաբերյալ, և հարց է, թե արդյո՞ք մշակողները հաշվի կառնեն առաջարկը: