Riot Games-ը հետաքննություն է սկսել Evil Geniuses-ի նկատմամբ՝ ակումբին կասկածելով League of Legends-ի կազմի նախկին խաղացող Կայլ Danny Սակամակիի ֆիզիկական ու մտավոր բարեկեցության նկատմամբ ոչ բավարար վերահսկողության մեջ: Այս մասին հայտնել Է Dexerto պորտալը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

Danny-ն միացել էր Evil Geniuses-ին 2022 թվականի ապրիլին և իր առաջին LCS սեզոնում վաստակել երեք MVP մրցանակ: Սեպտեմբերին թիմը խաղացողին տեղափոխեց կոնտենտ-ստեղծողի դիրք, հայտարարելով, թե կիբերմարզիկն ինքն է որոշել հեռանալ ռոսթերից հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Ըստ աղբյուրների, երբ Danny-ն սեպտեմբերին տուն է վերադարձել, բժիշկները նրա մոտ նաև հայտնաբերել են ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ, որոնք առաջացել էին ծանր թերսնուցումից: Խաղացողն ունի հոգեկան որոշ խանգարումներ, ինչի մասին գիտեցել են ակումբի ներկայացուցիչները։ Ղեկավարությունը խոստացել էր օգնել մարզիկին սթրեսին հարմարվելու հարցում ու սկզբում կատարել է իր պարտավորությունները, սակայն ավելի ուշ Danny-ի վատթարացող վիճակին դադարել են ուշադրություն դարձնել, բայց և միևնույն ժամանակ, ռոսթերի հիմնական կազմում գտնվելուն զուգահեռ ընթացել են թիմի ակտիվ մարզումները՝ կիբերմարզիկի նման վիճակին:

Երբ Evil Geniuses-ի մյուս խաղացողներն ու մարզիչները դիմել են ակումբի ղեկավարությանը՝ Danny-ին փոխարինելու խնդրանքով, որը ցանկանում էր ավարտել կարիերան, նրանց մերժել են։ Կառավարումը կարծել էր, թե կիբերմարզիկը ստում է և հավակնում է տեղափոխվել այլ թիմ: Ղեկավարությունը ցանկանում էր հնարավորինս երկար պահել Danny-ին, որպեսզի մրցաշրջանի վերջում վաճառի նրա պայմանագիրը մեծ գումարով։ Անգամ, երբ մարզիչը որոշել է պաշտպանել խաղացողի շահերը, նրան հեռացրել են աշխատանքից։ Դեննին ինքը  հերքում է Evil Geniuses-ի մասնակցությունն իր խնդիրներին, սակայն Dexerto-ի աղբյուրները նշում են, որ խաղացողը պարզապես ցանկանում է մոռանալ այդ պատմությունը:

Այժմ դատավարությանը միացել է Riot Games-ը։ Ընկերությունը կանցկացնի իր սեփական հետաքննությունը՝ պարզելու համար, թե արդյո՞ք Evil Geniuses-ն իսկապես վատ է վերաբերվել կազմի խաղացողի հանդեպ և որ կազմակերպությունն ինքը պատրաստ չէր լուծել իր աշխատակիցների հոգեկան խնդիրները: Ստուդիան պաշտոնապես չի հայտարարել դատավարության մեկնարկի մասին։