Riot Games-ը ցուցադրել է League of Legends-ի նոր չեմպիոն Միլիոյին:

Խաղային նոր կերպարը, որը հայտնվելու է League of Legends-ում, հանդիսանում է աջակցության գծի չեմպիոն և անվանում են նրան Միլիո՝ Քնքուշ բոց(Milio, The Gentle Flame):

Այս պահին հայտնի չէ, թե երբ տեղի կունենա չեմպիոնի թողարկումը խաղում։ Ամսվա ընթացքում սպասվում է թարմացում խաղում, և ենթադրաբար հենց այդ թարմացման շրջանակում էլ հասանելի կդառնա Միլիոն: Թարմացումը կթողարկվի մարտի 16-ին: