Շոկային հայտարարությունը եղել է DRX-ի ներկա թիմի ցրվելուց ժամեր անց։ Անհասկանալի է՝ ինչու է Deft-ը լքել չեմպիոն դարձած թիմը։ DRX-ը նոյեմբերի սկզբին էր հռչակվել Worlds 2022-ի հաղթող։ Ի դեպ՝ սկզբում Deft-ն ասում էր, թե հնարավոր է անցնի զինծառայության, ինչը պարտադիր է Հարավային Կորեայում չափահաս տղաների համար։ Թվում է թե DWG.KIA-ն ցանկանում է խոստումնալից աստղերով թիմ ստեղծել՝ նախկին փառքը հետ բերելու համար։ Այնտեղ են ShowMaker-ը և Canyon-ը։ Canna-ի ակումբում մնալը նույնպես հարցականի տակ է, ուստի նա կարող է փոխարինվել մեկ այլ հայտնի դեմքով։ Canna-ն տեղափոխվել էր DWG KIA T1 ակումբից՝ 2022-ի սկզբին։